Տարօրինակ երևույթներ՝ գյուղատնտեսությունում. ո՞ւր են մեր մթերքները
«Հայկական ժամանակը» գրում է. «Խիստ տարօրինակ բաներ են կատարվում մեր գյուղատնտեսությունում: Ինչպես պարզվեց նախօրեին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական ցուցանիշներից՝ օգոստոսին մեր գյուղարտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ նվազել էին մոտ 25 տոկոսով:
Դա կարող է ունենալ տեխնիկական բացատրություն: Մասնավորապես՝ կարելի է ենթադրել, որ դա եղել է երաշտի արդյունք: Ընդ որում՝ համատարած երաշտի: Չնայած պաշտոնական հայտարարություն, որ երկրում երաշտ է և որ դրա արդյունքում կարող է բերքի մեկ քառորդը կորցնենք, չի եղել: Այնուամենայնիվ, կարող ենք դա գրանցել երաշտի հաշվին:
Բայց այն ժամանակ, երբ ԱՎԾ-ն գյուղատնտեսությանը վերաբերող հրաշալի արդյունքներ էր ցույց տալիս, այլ գերատեսչությունների հրապարակած տվյալները, մեղմ ասած, այդքան էլ հրաշալի չէին: Ավելին՝ դրանք շատ տխուր էին:
Այդ տվյալները ուսումնասիրելով՝ կարող ենք պնդել, որ մեր գյուղատնտեսության մի ճյուղում տեղի է ունեցել մի երևույթ, որը հակասում է վարչապետ Կարեն Կարապետյանի «հանձնարարականներից» մեկին: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում պետք է ներմուծումը փոխարինվի տեղական արտադրությամբ: Տեղի է ունեցել հակառակը՝ տեղական արտադրությունը փոխարինվել է ներմուծմամբ: Ընդ որում, խոսքը առաջին կիսամյակի մասին է, երբ մեր գյուղատնտեսությունում արձանագրվում էին պլպլան ցուցանիշներ:
Այսպես: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում բուսական ծագման ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: ՊԵԿ տեղեկանքում այդ ապրանքները ներկայացված են 0601- ից մինչև 1501 կոդերը: Խոսքը կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, կաղամբի, գազարի, խաղողի, սեխի, ձմերուկի, մրգերի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն խմբի մեջ ներառված ապրանքների արտահանման ծավալը եղել է ավելի քան 34 միլիոն դոլար: Նվազումը 13 միլիոն դոլար է, կամ մոտ 40 տոկոս:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած մեկ այլ տեղեկանքի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան նույն այդ ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 18 միլիոն դոլար: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը գրեթե 31 միլիոն էր: Նվազումը կրկին 13 միլիոն դոլար է, բայց տոկոսային արտահայտությամբ 58 տոկոս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ