Հայաստան-Իսրայելի ջերմացումը Ադրբեջանին հունից հանում է
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումը՝ հայ իսրայելական ֆորումի ջանքերի շնորհիվ, լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն հարեւան Թուրքիային (վերջինս մտավախություն ունի, որ քրդական խնդրին զուգահեռ, ինչ-որ պահի Իսրայելի Կնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը), այլեւ Արդբեջանին, որին ընդհանրապես հունից հանում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան (Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի եւ պատգամավորների վերջին այցը եւ այդ համատեքստում հայ-իսրայելական ֆորումը վերջին «համաժողովը»):
«Ափսոս, որ ֆորումի օրերին հայկական կողմի նախագահ Արտակ Զաքարյանը Վաշինգթոնում էր, նա անչափ շատ բան է արել հայ-իսրայելական հարաբերությունների հարցում, ու շատ բան ունենք դեռ անելու՝ թե անօդաչու սարքերի, թե Ցեղասպանության ճանաչման, թե մնացյալ հարցերում»,-ասաց իսրայելական պատվիրակության հետ Հայաստան ժամանած մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ