Նախորդ տարիների համեմատ՝ գործազուրկների թիվն ավելացել է
«Փաստը» գրում է. 2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցել է վերջին երեք տարիների ընթացքում գրանցված բոլոր ցուցանիշները։ Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ պաշտոնական տվյալներից, այս տարի գործազրկության մակարդակը հասել է 19%-ի։ Նախորդ տարի այն 18% էր կազմում։ Իսկ 2014 թ. գործազրկության մակարդակը կազմել է 17,6%, 2015-ին՝ 18,5%։ Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված գործազուրկների պաշտոնական թվին, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում այսօր պաշտոնապես 228,4 հազար մարդ գործազուրկ է։ Նախորդ տարիների համեմատ գործազուրկների թիվը ևս ավելացել է։ Այդ ցուցանիշը 2016-ին կազմել է 221,5, 2015-֊ին՝ 243,7, իսկ 2014-ին՝ 242,1 հազար մարդ։ Համեմատելով նախորդ եւ այս տարվա ցուցանիշները, պարզ է դառնում, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով գործազուրկների թիվը շուրջ 7000-ով ավելացել է։
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ