Դանակահարություն Արարատի մարզում. 30-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, արյունահոսությունով, քթի շրջանի կտրած վերք, թոքային հյուսվածքի վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գագիկ Ավագյանն է։ Բժիշկները ասել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները նաև պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 34-ամյա Սարգիս Ավագյանի, հիվանդանոց տեղափոխված Գ. Ավագյանի և 30-ամյա Գևորգ Հակոբյանի ու 31-ամյա Ազատ Ազատյանի միջև, որի ժամանակ Գ. Հակոբյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գ. Ավագյանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

















































