Լեւոն Ալթունյանը պատուհաս է դարձել ողջ հանրության համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատուհաս է դարձել ողջ հանրության համար։ Հերթական «հանճարեղ» մտահղացմամբ հիմա էլ խնդիրներ է ստեղծել սոցշահառուների համար։
Ալթունյանը որոշել է, որ սոցփաթեթներից օգտվելիս անձնագիրը բավարար փաստաթուղթ չէ եւ պարտադրել է, որ սոցփաթեթի շահառուները պարտադիր ID քարտ ձեռք բերեն, ինչից հետո միայն կկարողանան օգտվել փաթեթներից։ Վերջնաժամկետ է սահմանել հոկտեմբերի 1-ը, ինչի պատճառով անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյացել։ Շատերը ստիպված նույնիսկ հավելյալ գումար են վճարում, որպեսզի կարողանան հերթերից դուրս ստանալ քարտերը ու փորձեն հանգստանալ ինչ-որ տեղ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս։
Սրանից բացի, Ալթունյանը հանրության զգալի հատվածի դժգոհությունը հրավիրեց իր ուղղությամբ, երբ որոշում կայացրեց, որ հաշմանդամության 3-րդ խմբի ներկայացուցիչները մոտ ապագայում այլեւս հնարավորություն չեն ունենա պետպատվերով, այսինքն՝ անվճար բուժօգնություն ստանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ