Թուրքիայում սկսվել է Zaman թերթի աշխատակիցների դեմ դատական գործընթացը
Թուրքիայում սկսվել է թուրքական Zaman ընդդիմադիր թերթի ավելի քան 30 աշխատակիցների դեմ դատական գործընթացը։ Թերթի լրագրողներին եւ խմբագիրներին մեղադրում են կառավարությունը եւ խորհրդարանը տապալելու փորձի մեջ, հայտնում է Anadolu–ն։ Նրանց մեղադրում են նաեւ Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական շարժման» հետ կապերի մեջ, որին Անկարան 2016-ի հուլիսի պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչն է համարում։
Դատական գործընթացն ընթանալու է Սիլիվրի բանտի դիմաց գտնվող դատարանում։ Գործի ֆիգուրանտ հանդիսացող 22 մարդ կալանքի տակ են։ Նրանց թվում են թերթի տեսաբաններ Մումթազար Թյուրքոնը եւ Սահին Ալփայը։ Մյուս մեղադրյալները երկիրը չլքելու ստորագրությամբ ազատ են արձակվել կամ թաքնվում են արտասահմանում։ Եթե նրանց մեղքն ապացուցվի, նրանց երկարատեւ ազատազրկում է սպառնում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին