Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «ձգում է ԶԼՄ-ների սանձերը» «Տերտերի գործով» հրապարակումների համար
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «ձգում է ԶԼՄ-ների սանձերը» «Տերտերի գործով» հրապարակումների համար։ Դատախազությունը զգուշացրել է ԶԼՄ-ներին ներկայացուցիչներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին՝ կապված վերոնշյալ գործի հետ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դատախազության մամուլի ծառայությունը, հայտնել են, որ դատախազությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ սոցցանցերի օգտատերերին զգուշացրել է, որ առանց համապատասխան թույլտվության նախաքննության մասին տեղեկության հրապարակումն անթույլատրելի է եւ քրեորեն պատժելի։
«Քննության վրա ազդելու, հասարակության շրջանում սխալ կարծիք ձեւավորելու, ադրբեջանական բանակի եւ պետական մարմինների համբավը ստվերելու նպատակով խեղաթյուրված տեղեկություն տարածելու համար օրենքով նախատեսված միջոցներ կկիրառվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը