«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Վինիսիուսին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։ Արքայական ակումբը ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագիր կառաջարկի 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին, հաղորդում է ESPN-ը։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս, «Ռեալը» ցանկանում է երկարաձգել մինչեւ 2027թ. հունիս։
2018-ին «Ռեալը» Վինիսիուսի համար բրազիլական «Ֆլամենգոյին» վճարել էր 35 միլիոն եվրո։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վինիսիուսը մասնակցել է 21 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 6 խաղում նա դարձել է 2 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը