Վանաձոր-ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները փակել են պողոտան
Վանաձոր-ՋԷԿ-ի նախկին աշխատակիցների համբերության բաժակը լցվել է: Վաղ առավոտից հավաքվելով ընկերության բակում՝ ցուցարարները խնդրի լուծման այլ տարբերակ չտեսնելով՝ որոշեցին փակել Գրիգոր Նարեկացի պողոտան՝ Վանաձոր-Ալավերդի-Մ6 միջպետական ճանապարհի մի հատվածը՝ կաթվածահար անելով երթեւեկությունը:
Մոտ կես ժամ խաթարված երթեւեկությունը անվտանգ կազմակերպելու համար տեղում աշխատում էին ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը հեռախոսազրույց ունեցավ Վանաձոր-Քիմպրոմի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ, որը նշեց, որ Վանաձոր-ՋԷԿ-ի նախկին աշխատակիցների պահանջը փակուղի չի մտել, այլ ընթացքի մեջ է:
Ցուցարարները պողոտան բացեցին միայն Սերգո Ավետիսյանի խոստումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպում սնանկության գործով կառավարչի հետ, որի ընթացքում ցուցարարները կարող են սպառիչ պատասխաններ ստանալ իրենց խնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին դեռ 2011թ.-ից չվճարված 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը: Ընկերությունը 153 աշխատակցի պարտք է մոտ 130 միլիոն դրամ՝ ներառյալ դատական կարգով գումարված տույժ-տուգանքները:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք համաձայն են անգամ ստանալ միայն մայր գումարը, հրաժարվում են տարիների ընթացքում գումարված տուգանքներից, միայն թե ստանան իրենց հասանելիքը: Ցուցարարների գերակշիռ մասն այժմ թոշակառուներ են, այս վեց տարվա ընթացքում մոտ մեկ տասնյակ աշխատակից մահացել է՝ այդպես էլ չստանալով աշխատավարձի պարտքը:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ