Օդեսայի օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Ուկրաինայի սահմանապահները Օդեսայի օդանավակայանում ձերբակալել են ՀՀ քաղաքացու։ Այս մասին գրում է rambler.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Նշվում է, որ տղամարդը փորձել է անցնել սահմանը այլ անձնագրով։ Սահմանապահները նրան հետ են ուղարկել Հայաստան։

















































