Ադրբեջանը Չեխիայից նոր հրետանային կայանքներ է ձեռք բերել
Ադրբեջանը Չեխիայից նոր հրետանային կայանքներ է ձեռք բերել: Չեխական արտադրության «DANA» հրետանային ինքնագնաց կայանքները, որոնք փորձագետներն անվանում են «Դժոխք անիվների վրա», մատակարարվել են Ադրբեջան և սեպտեմբերի 18-ին ներգրավվել այնտեղ անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Երկրի պաշտպանության նախարարությունում հաստատել են այդ փաստը գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանում մեկնարկել են «TurAz Qartalı-2017» թռիչքային-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի համաձայն:
Զորավարժություններին մասնակցում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 ավիացիոն միջոց, այդ թվում՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules և CASA CN-235, ինչպես նաև Ми-35, Ми-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ:
Մինչև սեպտեմբերի 30-ը տևող զորավարժությունների ժամանակ իրականացվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման և մարտական համակարգման հարցերով փոխգործակցության հնարավորությունների ուսումնասիրման, որոնողա-փրկարարական միջոցառումների անցկացման, օդից հարվածների իրականացմամբ ցամաքային թիրախների խոցման, ինչպես նաև այլ խնդիրներ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...