300 ոչխարը 2 ընտանիքի ապրուստն էր. Տեղ գյուղի բնակիչը հույս չունի, որ ադրբեջանցիներն առեւանգված ոչխարներին կվերադարձնեն
Ադրբեջացիները դեռեւս չեն վերադարձրել շուրջ 2 շաբաթ առաջ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանին պատկանող մոտ 300 ոչխարներին:
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչն ասաց, որ իրենց ընտանիքի ապրուստի միջոցն այդ ոչխարներն էին։
«Միայն դա էր, հիմա ոչինչ չունեմ։ 6 հոգանոց ընտանիք եմ պահում. կինս, որդիս, հարսս ու թոռներս, այսպես ասած՝ երկու ընտանիքի ապրուստն էր։ Գյուղում հիմա ի՞նչ կա, որ զբաղվեմ, ոչ մի բան։ Դեռ մի ամիս էդ ոչխարների օգուտով կապրենք, դրանից հետո արդեն վերջ։ Հույսս կտրել եմ, որ կվերադարձնեն»,- ասաց ոչխարների տերը։
Մեզ հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարները վերադարձնելու վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, բայց դեռ նորություն չկա։
«Պատճառաբանություն են ներկայացնում, թե ոչխարների տերը թղթի վրա ստորագրել է, որ պարտք ու պահանջ չունի։ Բայց նա ասում է, որ այդպիսի բան չի եղել, միայն հարցրել են իրեն, թե քանի տարեկան է եւ ինչով է ապրում»,- պատմեց Տեղ համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիներն առեւանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին եւ նրա մոտ 300 ոչխարներին։ Մի քանի ժամ տեւած բանակցությունների արդյունքում խաղաղապահներին էին փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթեւոսյանին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը