Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հարեվաններ

Թուրքիայում մանկական ամուսնությունների «բարեփոխումն» անտեսում է համաձայնությունը եւ պատժում բռնաբարությունը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ եթե բռնաբարողը ամուսնանա իր մանկահասակ զոհի հետ, ապա նրա քրեական գործը պետք է չեղարկվի։ Մութ դարերը վերադառնում են, գրում է Մայքլ Բրեդլին Cricey-ի իր հոդվածում։

«Շատ հնարավոր է, որ նախկինում աշխարհիկ եւ աստիճանաբար արդիականացող Թուրքիան շարունակում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք իր ռեցիդիվիստական անկումը դեպի 19-րդ դարի սոցիալական արժեքներ՝ առաջարկվող սարսափելի իրավական «բարեփոխման» վերածննդով:

Դա այնքան սարսափելի է, որ ինձ համար դժվար է նկարագրել: Այնուամենայնիվ, կառավարությունը առաջ է քաշում մի օրինագիծ, որը կչեղարկի երեխայի նկատմամբ սեռական բռնության համար տղամարդու դատվածությունը, եթե նա ամուսնանա իր զոհի հետ: Էրդողանը նախկինում՝ 2016 թվականին նախաձեռնել էր դա, սակայն բողոքի ցույցերից հետո հրաժարվեց դրանից:

Այսպիսով, եթե տղամարդը դատապարտվել է մինչեւ 16 տարեկան աղջկա բռնաբարության համար, եւ նա նրանից մեծ է ավելի քան 10 տարով, ապա նա իրականում ներում կստանա, եթե նրանք հետագայում ամուսնանան։ Կառավարության կարծիքով՝ օրենքը նախատեսված է ոչ թե երեխաների բռնաբարությունը օրինականացնելու, այլ Թուրքիայում մանկական ամուսնությունների համատարած խնդիրը լուծելու համար։

Փոխվում է համաձայնության իրավաբանական սահմանումը։ Բայց ինչպե՞ս է դա տեղի ունենում դատարանի դահլիճում:

Դեռեւս 2016 թվականին արդարադատության նախարարը բացատրել էր, որ մանկական ամուսնությունները «ցավոք, իրականություն են», բայց տղամարդիկ «բռնաբարողներ կամ սեռական ագրեսորներ չեն»։

Հիմա եկեք պարզենք՝ խոսքը ոչ թե երեխաների ամուսնությունների մասին է, այլ իգական սեռի երեխաների եւ մեծահասակների ամուսնությունների մասին:

Թուրքիան այս հարցում միայնակ չէ։ Շատ երկրներում եւ մշակույթներում սովորաբար աղջիկներին կնության կամ վաճառքի են տալիս մեծահասակ (հաճախ տարեց) տղամարդկանց: Այս պրակտիկան ունի բազմաթիվ կողմեր, այդ թվում՝ ամուսնության օգտագործումը՝ արդարացնելու, ավելի ճիշտ՝ քողարկելու համար սեռական հանցագործությունները կամ միջադեպերը, որոնք համարվում են ընտանիքի համար ամոթալի: Դա բարդ ու արմատացած մշակութային ֆենոմեն է։

Առաջարկվող օրենքը բառացիորեն փորձ է վերադառնալու հին բարի ժամանակներին։ Օրինակ՝ 1846թ. օսմանյան դատարաններում բռնաբարության վերաբերյալ կնոջ հայցը ընդունվում էր, սակայն դատարանը նրան հնարավորություն էր տալիս ամուսնանալ բռնաբարողի հետ: Նա կարգին օժիտ էր ստանում։ Դրա դիմաց նա ստիպված էր լինում հրաժարվել իր պնդումից՝ այն տրամաբանական հիմքով, որ ամուսնությունն իրականում բռնաբարությունը վերածել է փոխադարձ համաձայնության:

Նույն սկզբունքը գործում է նաեւ երեխաների հանդեպ։ Սա կարեւոր է հասկանալ, քանի որ հակառակ դեպքում մենք սխալ կգործենք՝ ենթադրելով, որ թուրքական օրենսդրության ջատագովները կարծում են, թե երեխան կարող է համաձայնել սեքսին:

Թուրք տղամարդիկ պնդում են, որ Թուրքիայում սրանով վեճը չի ավարտվում։ Նրանց նպատակը երեխայի համաձայնություն տալու հուզական կամ ինտելեկտուալ կարողությունը չէ, այլ այն, որ նրա համաձայնությունը որոշ հանգամանքներում անտեղի է: Տեսականորեն օրենքը կգործի միայն այն դեպքում, երբ երեխային չեն ստիպել սեռական հարաբերություն ունենալ, բայց դա, ինչպես գիտենք, անհեթեթություն է։

Առաջարկվող թուրքական օրենքն արտացոլում է մի շատ հին սկզբունք՝ թե սեքսը տղամարդու իրավունքն է։ Սրանից ելնելով՝ կնոջ տարիքը էական նշանակություն չունի՝ հաշվի առնելով, որ նրա համաձայնությունը կարեւոր չէ:

Թուրքիան գործնականորեն արգելում է բռնաբարությունը, այդ թվում՝ ամուսնության մեջ բռնաբարությունը (վերջինս միայն 2005 թվականից): Այնտեղ, ինչպես ցանկացած երկրում, բռնաբարության էվոլյուցիան սեփականության հանցագործությունից (կնոջ տիրոջ դեմ) դեպի անձնական (սեքս առանց համաձայնության) դանդաղ է ընթանում։ Հասարակության համար շատ դժվար է հրաժարվել այն գաղափարից, որ սեքսը տղամարդկանց սեփականության իրավունքն է։

Թուրքական կառավարությունը ճիշտ է, համենայն դեպս, իր այն պնդմամբ, որ կապ կա երեխաների բռնաբարության եւ երեխաների ամուսնության միջեւ: Սրանք ընդամենը նույն հայեցակարգի տարբեր դրսեւորումներ են՝ կանայք տղամարդկանց սեփականությունն են։ Այս կառույցի մեջ անտրամաբանական է ասել, որ կան հանգամանքներ, որոնց դեպքում կնոջ անհամաձայնությունը կարող է տեղին չլինել, ինչպես օսմանյան օրինակում, երբ նա հետագայում ամուսնանում է իր բռնաբարողի հետ:

Սա ստպում է մտածել, թե ինչու են դարձյալ տղամարդիկ խոսում մանկական ամուսնության մասին՝ որպես խնդիր: Այնուամենայնիվ, նրանց այս կասկածին կանխավարկած տալու դեպքում ակնհայտ պետք է լինի, որ մանկական ամուսնությունների խնդրի լուծումը երեխաների բռնաբարությունը արդարացնելը չէ։ Դա նույնքան վիրավորական է, որքան պատվի համար սպանությունը եւ օրենքները, որոնք ասում են, թե բռնաբարությունը չի կարող ապացուցվել առանց տղամարդ վկաների ցուցմունքների: Դրանք բոլորը միջնադարյան են։

Նրանց համար դա ակնհայտ չէ, քանի որ նրանք դեռ գտնվում են այն մտածելակերպի թակարդի մեջ, որը համաձայնությունը դիտարկում է որպես անհարմարություն: Թուրք օրենսդիրներն այս հարցում բոլորովին էլ միայնակ չեն»։