Վրաստանի կաթողիկոսի տանը թաքցրել են Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվողներին
Վրաստանի պատրիարքի տանը, որը գտնվում է Մցխետի փողոցում, մեկ տարի ապրել են Թուրքիայի քաղաքացիներ, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված՝ կատարված հանցագործության համար։Այս մասին հայտնում է «Ռուստավի-2»հեռուստաալիքը՝ վկայակոչելով պատրիարքի անձնական թիկնազորի նախկին ղեկավար Սոսո Օհանաշվիլիին։ Այդ ցուցումները Օհանաշվիլին տվել է դատարանում հուլիսի 25-ին փակ նիստի ժամանակ, սկայպ հեռակապով։
Օհանաշվիլին հայտնել է, որ ինքն այդ մասին տեղեկացրել է ուժային գերատեսչություններին, սակայն նրանց կողմից որեւէ արձագանք չի եղել։ «Ռուստավի-2» -ի տեղեկություններով՝ Օհանաշվիլիի ցւոցումների հիման վրա քննություն չի սկսվել՝ չնայած նա ցուցումներ էր տվել դատական նիստի ժամանակ՝ դատախազների ներկայությամբ։
«Իհարկե ես զանգահարել եմ համապատասխան մարմիններին։ ԻՆձ ակտիվ օգնում էր պետական անվտանգության ծառայությունը ու դրա տարբեր բաժինները։ Զանգահարել եմ Թբիլիսի վարչության ղեկավարին ու նրան ուղարկել տվյալները։ Նա հաստատել է, որ այդ մարդիկ, ցավոք, կասկածվում են ահաբեկչության մեջ, որ նրանցից մեկին հետախուզում է թուրքական Ինտերպոլը՝ մարդու առեւանգման ու սպանության համար, բայց ինձ ասացին, որ ցավոք չեն կարող վերադարձնել նրանց, քանի որ նրանք ապաստան են հայցել ու օրենքը նման իրավունք տալիս է»,- ասել է Օհանաշվիլին։
Քաղաքացիության համար ռեկոմենդացիա նրանց տվել են Գիորգի Անդրիաձեն ու եւս մեկ մարդ։ «Ես իհարկե եկա նորին սրբության մոտ ու բառ առ բառ ընթերցեցի այն, ինչ ինձ ուղարկել էլ հակահետախուզության ղեկավարը։ Պատրիարքը, բնականաբար, ոչինչ չգիտեր ու շատ վրդովվեց՝ խնդրելով ինձ միջոցառումներ ձեռնարկել՝ «թող նրանք այդտեղից դուրս գան, այդպես չի կարելի»։ Այդ նույն գիշերը այդ մարդկանց ուրիշ տեղ տեղափոխեցին։
Մեր աշխատակիցներից մեկն ականատես է դարձել այն խոսակցության, երբ Շորենան պատրիարքին ասում էր․ «Ճիշտ է՝ նա մարդ է սպանել, բայց ո չ այստեղ, այլ Թուրքիայում, ու մենք նրան թաքցնում ենք»։ Պատրիարքը նրա հետ համաձայն չէր ու ասում էր՝ «այդպես չի կարելի»,- պատմում է Օհանաշվիլին «ցիանիդի մասին գործով» դատավարության ընթացքում իր ցուցումներում, որի շրջանակում հոգեւորական Գեորգի Մամալաձեն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ Շորենա Տետրուաշվիլիին ցիանիդով թունավորելու փորձի համար։ Ընդ որում Մամաաձեն չի ընդունում իր մեղավորությունն ու Շորենա Տետրուաշվիլիին է մեղադրում ինտրիգների մեջ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)