Արդվի համայնքը կրկին պահանջում է մերժել Շեկաղբյուրի հայտը
Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները նամակով կրկին դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջելով մերժել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման հայտը:
Արդվեցիների նամակում գրված է. «Արդվի համայնքը 11.08.2017 թվականին ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի`բնակիչներին ուղղված պատասխան նամակը: Նամակում մասնավորապես նշված է, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020 թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտի փորձաքննությունը դադարեցված է, և այն ուղարկված է լրամշակման:
Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, կրկին պահանջում ենք, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտը մերժվի ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի կողմից:
Արդվեցիները մեկ մարդու նման դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեության Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում:
Արձագանքելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի նամակին, որում նշված է, որ 26.07.2017 ի կայանալիք լսումները հնարավոր չեղավ իրականացնել և լսել հանրության կարծիքը բողոքի ակցիայի պատճառով, տեղեկացնում ենք, որ գյուղացիները հավաքվել էին իրենց կարծիքը հայտնելու, որը նաև Ձեզ է ուղարկվել 94 ստորագրությամբ նամակի տեսքով: Իսկ ակցիան միտված էր «Միռամ» ընկերության ներկայացուցիչներին գյուղ չթողնելուն, քանի որ ընկերությունն այս հայտի առաջին լսումներն անցկացրեց գաղտագողի` առանց արդվեցիներին տեղեկացնելու, դրանով կեղծելով հանրային լսումների անցկացման ընթացակարգը: Երբ մենք ցանկացանք մեր կարծիքը հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին, նրանք դուրս չեկան մեքենայից և չլսեցին բնակիչներին»:
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 2-ին Արդվի համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին` «Միռամ» ՍՊԸ-ի հայտը մերժելու պահանջով:
«Արդվի–Լոռի» նախաձեռնող խումբ
15.09.2017թ.


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ