Կաշառքի հերթական դեպքը բանակում
Զինված ուժերում կաշառքի հերթական դեպքն է բացահայտվել, ամբաստանյալի աթռոին այս անգամ զորամասի հրամանատար է:
Ըստ մեղադրանքի՝ Վահան Ավագյանը նվագախմբի նախկին երաժիշտ Կարեն Սարգսյանին նշանակել է գազաէլեկտրաեռակցողի պաշտոնում, այնուհետև Կարեն Սարգսյանի համապատասխան առաջարկը լռելայն ընդունելով, հունվարի 25-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար թույլատրել է նրան փաստացի չներկայանալ ծառայության, իսկ դրա դիմաց ստացել է 3 ամսվա համար ստացել 150 հազար դրամ:
Բացի դրանից, Ավագյանը նվագախմբի նախկին երաժիշտ Նվեր Նավասարդյանին նշանակել է ջոկի հրամանատար եւ թույլատրել աշխատանքի չներկայանալ՝ դրա դիմաց ստանալով 80 հազար դրամ:
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

















































