Զիդան. Ռոնալդուն թիմի առանցքային խաղացողն է եւ շատ կարեւոր է «Ռեալի» համար
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի Գարեթ Բեյլին:
«Առաջին խաղակեսն այնքան էլ չհավանեցին, բայց երկրորդում լավ խաղացինք: Միշտ կարեւոր է մրցաշարը սկսել հաղթանակով:
Ռոնալդուն թիմի առանցքային խաղացողն է եւ շատ կարեւոր է «Ռեալի» համար: Նա միշտ օգնում է թիմին, երբ կա դրա կարիքը եւ չի հեռանում առանց գոլի: Հույս ունեմ, որ նա կշարունակի նույն ոգով:
Վերջապես, Բեյլին տեսնում ենք լավ վիճակում: Վնասվածքից եւ չորս ամսվա բուժումից հետո անհրաժեշտ է առնվազն այդքան ժամանակ լիարժեք վերականգնվելու համար: Ես գոհ եմ նրա խաղից: Նա գոլային փոխանցում կատարեց»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» ԱՊՕԵԼ-ին հաղթել է 3:0 հաշվով:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ