«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Ադրբեջանի դեմ դիմում է Եվրադատարան
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է դիմել՝ խնդրելով լուծել Ադրբեջանի կառավարության պնդումները, որոնք խոչընդոտում են լրատվամիջոցի աշխատանքը այդ երկրում արդեն գրեթե երեք տարի:
«Մենք ի վիճակի չեղանք որևէ առաջընթացի հասնել այդ մեղադրանքները Ադրբեջանի դատական համակարգի միջոցով մաքրելու հարցում», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը՝ շեշտելով․ - «Մեղադրանքները հիմնազուրկ են, և քանի որ Ադրբեջանը ընդդատյա է ՄԻԵԴ-ին, մենք որոշեցինք մեր գործը բերել այստեղ»:
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն, հիշեցնենք, խուզարկվեց և փակվեց 2014 թվականի դեկտեմբերին այդ թվում հարկային չարաշահումների մեղադրանքներով, որոնք լրատվամիջոցը հերքում է և կեղծիք որակում: Թեև «Ազատություն»-ը ջանում է հարկային գործը բողոքարկել երկրի բոլոր մակարդակների դատական ատյաններում, Գերագույն դատարանը որոշել է առկախել հետագա վերանայումը մինչև զուգահեռ մեկ այլ՝ քրեական գործի քննության ավարտը: «Ազատության» փաստաբանները վիճարկում են քրեական քննության վավերականությունը, որը սկսվել է լրատվամիջոցի Բաքվի գրասենյակ ներխուժմամբ և ձգձգվում է՝ չնայած մինչև 2016-ի վերջը այն ավարտելու՝ ադրբեջանական օրենսդրության պահանջին:
Վերոհիշյալը, ինչպես Թոմաս Քենթն է ընդգծել, հիմք է տալիս եզրակացնելու, որ այսպես կոչված հետաքննությունը իրականում ռադիոկայանի Բաքվի բյուրոն լռեցնելու նպատակ է հետապնդում՝ նաև սպառնալից մթնոլորտ ստեղծելով լրագրողների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին