Արդվեցիները դեմ են հանքի գործարկմանը. հերթական բողոքի ակցիան դրսեւորվել է հանքի համար փորված փոսերը լցնելով
Սեպտեմբերի 13-Ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի տեսուչները հեռացան Արդվիից, իրենց հետ տանելով կազմված, համայնքի ղեկավարի ու գյուղի ակտիվիստների կողմից ստորագրված արձանագրությունը։
Համաձայն այդ արձանագրության՝ գյուղացիները վստահեցրել են, որ նախօրեին փոսերը լցնելու ժամանակ տեխնիկա չի օգտագործվել, փորված փոսուղին գյուղացիները նկատել են այս տարի՝ գարնանը, իսկ թե հստակ երբ է փորվել այն, ոչ ոք չգիտի:
Պարզ չէ նաեւ, շուրջ 9 մետր երկարություն 50 սմ լայնություն ու մինչեւ 3 մետր խորություն ունեցող փոսը կոնկրետ երբ է փորվել: Այս հարցերի պատասխանները արդվեցիները ակնկալում են լսել մասնագետներից:
Արձանագրությամբ նաեւ ֆիքսվեց, որ գյուղից մոտ երկու կմ հեռավորության վրա գտնվող Շեկաղբյուրի գագաթային մասում փորված փոսուղու տարածքում տեխնիկայի հետքեր չեն հայտնաբերվել:
Արդվեցիները հույս ունեն, որ իրենց պայքարն արդյունք կտա ու հանքը չի գործարկվի, որովհետեւ հակառակ պարագայում հետեւանքներն անդառնալի կլինեն:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ