Հոլանդական ֆուտբոլի խոր ճգնաժամը
Հոլանդական «Ֆեյենորդը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում սեփական դաշտում 4:0 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
Այս խաղը հոլանդական ֆուտբոլում առկա ճգնաժամի վկայությունն էր: Առաջին գոլը անգլիական թիմը խփեց Սթուունսի հարվածից եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպանի անհասկանալի շշմածության արդյունքում: Այնուհետեւ դիմադրության լիակատար բացակայության պայմաններում գոլի հեղինակ դարձան Ագուերոն, Ժեզուսը եւ կրկին Սթոունսը:
Այս խմբի մյուս խաղում Դոնեցկի «Շախտյորը» Խարկովում (այս թիմը Դոնեցկում հասկանալի պատճառներով վաղուց խաղեր չի անցկացնում) 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ իտալական «Նապոլիի» նկատմամբ:
Թայսոնն ու ֆերեյրան առաջ մղեցին դաշտի տերերին, իսկ հյուրերից միակ գոլը 72-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց Միլիկը:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...