Թուրքիայի ՆԳ նախարարին լուսանկարել են Արցախ իսլամիստ-վարձկանների «մատակարարի» հետ
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի լուսանկարը «Սուլթան Մուրադ» իսլամական վարձկանների ստորաբաժանման հրամանատար Ֆահիմ Իսայի հետ։ Սոյլուն այցելել է սիրիական ալ-Ռայ քաղաք՝ թուրքամետ խմբավորումների կողմից գրավված տարածքում։
««Սուլթան Մուրադը» վարձկաններ էր ուղարկում Ղարաբաղ և Լիբիա։ Նրանք նաև անչափահասների էին ուղարկում, որից հետո ԱՄՆ-ն Թուրքիային ավելացրեց անչափահաս զինվորներ ընդունող երկրների ցանկում»,-գրել է նա։
2020 թվականի աշնանը Լինդսի Սնելն առաջիններից էր, ով հրապարակեց տեղեկատվություն Սիրիայի օկուպացված շրջաններից Ղարաբաղ իսլամիստ վարձկանների տեղափոխման մասին։
Վարձկաններ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին 2020 թվականի հոկտեմբերին հայտարարել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադը։
Zham.am
Süleyman Soylu, Turkey's Minister of Interior with Fahim Issa, commander of the Sultan Murad faction, in al-Rai, Syria.
— Lindsey Snell (@LindseySnell) December 19, 2021
Sultan Murad sent mercenaries to Karabakh and Libya. Their recruitment of minors led the US to put Turkey on a list of "countries that deploy child soldiers." pic.twitter.com/SlFsXIgjTZ


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը