Չավուշօղլու. «Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի»
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որոշ դետալներ է բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչ նշանակելուց հետո նրանք ուղիղ կապի դուրս կգան, կհամաձայնեցնեն, թե որտեղ ու ինչպես են հանդիպելու: Ճիշտ չի լինի նախօրոք ասել, թե ինչ են խոսելու ներկայացուցիչները, սակայն առաջնահերթությունները կարելի է որոշակիացնել: Այնուհետև աշխատանք է տարվելու ճանապարհային քարտեզի վրա»:
Թուրք նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ:
«Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի (գործընթացի մասին-խմբ.): Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։
Չավուշօղլուն նաև անդրադարձել է կարգավորման գործընթացին Թուրքիայի հայ համայնքի մասնակցության կամ աջակցության թեմային։
«Թուրքիայում ապրող Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայկական համայնքն էլ անպայման իր նպաստը կունենա: Վերջին օրերին նրանց կողմից այս գործընթացին աջակցող հայտարարություններն արդեն իսկ ներդրում են: Ըստ իրավիճակի և գործունեության դաշտի՝ նրանց մասնակցությունն էլ օգտակար կլինի:
Փոխադարձ չարտերային թռիչքներ իրականացնելու համար դիմած ավիաընկերություններ կան: Կարելի է մտածել այս փուլում երկու կողմերից մեկական ավիաընկերություններով սկսելու, ապա ըստ զարգացումների՝ դրանց թիվն ավելացնելու մասին»,- եզրափակել է Չավուշօղլուն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը