Դոն Պիպոն` Էջմիածնի կրակոցների մասին
Araratnews.am-ը գրում է. Լրատվամիջոցները գրել էին, որ սպանվածներ Կարեն Դավթյանի եւ Լևոն Ավետիսյանի սպանությունը կապ ունի հեղինակություններ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)-Կանևսկի եղբայրներ «բազարի» հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) հետ:
«Ես 20 տարի է՝ Հայաստանում չեմ ապրում: Ինչի հետ ասես, որ ինձ չեն կապում: Ի՞նչ կապ ունեմ էդ սպանության հետ: Ես այդ մարդկանց հետ ի՞նչ ունեմ, որ վրեժխնդիր լինեմ: Մեր ժողովուրդը սովորել է բամբասանքով օրն անցկացնի»,- ասաց Արթուր Ասատրյանը:
Մեր հարցին՝ Արթուր Ասատրյանը լարված հարաբերություննե՞ր ունի Կանևսկի եղբայրների հետ, մեր զրուցակիցն ասաց. «Կանևսկի եղբայրներն ովքե՞ր են, ես չեմ էլ ճանաչում: Գիտեմ, որ նրանցից մեկը մեռել է, մեկն էլ Երևանում խելոք ապրում է: Ի՞նչ ունեմ էս մարդու հետ (նկատի ունի Արտյոմ Կանեւսկուն.-խմբ.): Ո՛չ փող եմ աշխատել հետը, ո՛չ գործ եմ բռնել նրա հետ»:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ