Աշխարհում էլ, կարծես, հերթ են կանգնել Նիկոլի ծառայություններից օգտվելու համար․ Արմեն Աշոտյան
Վերադարձա Երեւան եւ առաջին փաստաթուղթը, որ ընթերցեցի, Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովի երեկ ընդունված եզրափակիչ բանաձեւն էր. այն համալրեց Նիկոլի օրոք/շնորհիվ/պատճառով ընդունված, հայկական շահը չներառող միջազգային փաստաթղթերի տրցակը, որ հատկապես արագընթաց տեմպերով սկսել է աճել 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կարճ ներկայացնեմ ձեզ հիմնական խնդիրները.
1. Ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը ուներ բոլոր հիմքերը եվրոպական այս ձեւաչափում հասնել ագրեսորի նկատմամբ ԵՄ դիրքորոշման կարծրացմանը, ինչը տեղի չի ունեցել։
2. Փաստաթղթում չկա եւ ոչ մի դրույթ, որ կդատապարտեր Հայաստանի եւ Արցախի դեմ ուժի կիրառման արձանագրված փաստը։
3. Նիկոլը «նվիրել է» Ադրբեջանին մեր ռազմագերիներին, ինչի մասին էին Ալիեւի իսպանական հարցազրույցը եւ այն փաստը, որ գագաթնաժողովին ընդառաջ Ադրբեջանը գեթ մեկ գերի չվերադարձրեց։
4. Նիկոլի շնորհիվ ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում արձանագրվեց, որ նոր համապարփակ համաձայնագրի նախապատրաստումը որեւէ կերպով չի ներառելու Ադրբեջանի պատասխանատվությունը 44-օրյա պատերազմի եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու համար։
5. Հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերապահում ուներ Բելառուսին վերաբերող դրույթների նկատմամբ։ Այսինքն, Ալիեւ պաշտպանեց Լուկաշենկոյին, բայց Նիկոլը Հայաստանին չպաշտպանեց։
Մի խոսքով, մեր երկիրը ներկայացնող դավաճանը հերթական անգամ մեզ ծախեց աշխարհին։
Աշխարհում էլ, կարծես, հերթ են կանգնել Նիկոլի ծառայություններից օգտվելու համար։
Նա վաղուց «վարչապետ» չի, այլ մեր երկրի հաշվին ձեռքից ձեռք գնացող «գործնական հանդիպում»»,- գրել է Աշոտյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է