ՀՀ քաղաքացուն սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում ՌԴ-ում կեղծ վարորդական իրավունքով աշխատելու համար
Հայաստանի Հանրապետության 38-ամյա քաղաքացին Ռուսաստանի Դաշնությունում ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ՝ կեղծ վարորդական իրավունք օգտագործելու համար, այս մասին տեղեկացնում է tmn.aif.ru-ն:
2016թ.-ին տղամարդուն վարորդի աշխատանք են առաջարկել Ռուսաստանի տարածքում, վերջինս, սակայն չի ունեցել վարորդական իրավունք և երբեք չի անցել համապատասխան քննություն: Մինչդեռ այդ փաստը խոչընդոտ չի հանդիսացել 38-ամյա հայաստանցու համար, և նա շտապել է «В» կատեգորիայի կեղծ վարորդական իրավունք գնել համացանցի միջոցով:
Վերջին շրջանում տղամարդը բնակվում էր Եկատերինբուրգում: Այս տարվա հուլիսին նա մեքենայով դուրս է եկել Տյումենի մարզի Օմուտինսկի շրջանի ուղղությամբ, որտեղ նրան կանգնեցրել են ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները: ՀՀ քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը կասկածներ է առաջացրել ոստիկանների մոտ, ինչից հետո նրան հասցրել են բաժանմունք՝ ճշտումների համար:
Այժմ տղամարդը ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ, նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին