Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրել է․
«Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք: Նախ, Հայաստանի տարածքները մշտապես եղել են՝ այլոց իբր քաղաքական ենթատեքստով սիրաշահելու գործիք: Խորհրդային տարիներին իրավագետների և պատմագետների տեսադաշտում առավելապես հայտնվում էին 1918-20 թթ. Հայկական տարածքների կորուստների վերաբերյալ փաստերը, և գրեթե իսպառ բացայակել են «եղբայրական» ժողովուրդներին հետևողականորեն հանձնված տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները: Ճակատագրի հեգնանքով այդպիսի լրջագույն հետազոտություններ (այդ թվում՝ արխիվային հարուստ նյութի ներգրավմամբ), կյանքի կոչվեցին, հատկապես 2020 թ.՝ մինչև 44-օրյա պատերազմը:
Մասնագետները կոնկրետ հիմքերով արձանագրում են ակնհայտ ապօրինի միջամտություններով, հատկապես 1922-36 թթ. տարածքային կորուստների, մասնավորապես քեմալական Թուրքիային և խորհրդային Ադրբեջանին հողեր զիջելու փաստերը:
Արդյունքում այդպիսի միջամտությունների, մասնավորապես ոչ իրավասու կառույցների որոշումների հենքով ՀԽՍՀ տարածքը, որը դեկտեմբերի 2-ի համաձայնագրով պետք է կազմեր 43.000 քառ. կմ, արդեն 1921 թ. վերջերին 1-ին փուլով կազմում է մոտ 32.000 քառ. կմ, իսկ 2-ր փուլով՝ 29.742 քառ. կմ: Նույն ճակատագրին է արժանացել Արցախը՝ ՌԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Արցախի տարածքը պետք է կազմեր 8.000 քառ. կմ, սակայն 1923-24 թթ. այն կրճատվում է՝ հասնելով 5.000 քառ. կմ, իսկ 2-րդ փուլով բռնազատվում է ևս 600 քառ. կմ, թողնելով 4.400 քառ. կմ տարածք:
Հասկանալի է, որ այս փաստերը փորձում են դիլետանտին բնորոշ զգացմունքային հարթությամբ հերքել ադրբեջանցի քարոզիչները և ոչ միայն իրենք: Ընդ որում, սա սոսկ տարածքների բռնակցման գործընթաց չի եղել, սա հետապնդել է ռազմավարական տեսանկյունից կարևոր հենակետեր ձեռք բերելու խնդիր, իսկ գերխնդիրը արդեն պարզ է …
Հավելեմ, որ ներկայիս Ադրբեջանը զուտ իրավական ակտերով ի սկզբանե իրեն չի համարել խորհրդային ադրբեջանի իրավահաջորդ, այլ նախընտրել է 1918-20 թթ. գոյություն չունեցող ադրբեջանի իրավահաջորդ լինելը. կարծում եմ, պետք է հարգել իրենց որոշումը …»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է