Լեւոն Արոնյանը պարտվեց երկրորդ պարտիայում
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Մատլակովին:
Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ սկսեց եւ խաղասկզբում անգամ տիրեց նախաձեռնությանը: Սակայն 16-րդ քայլին նա սխալվեց եւ սպիտակներին հնարավորություն տվեց զինվորով սուր գրոհ ձեռնարկել: Արդյունքում, ռուսաստանցի շախմատիստը շահեկան դիրք ստացավ եւ արդեն 11 քայլից հետո հասավ հաղթանակի:
Այդպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվեց՝ 1:1: Հաղթողը կորոշվի վաղը, թայ-բրեյքում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...