Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բյուրականի անտառները՝ հրդեհից հետո. գյուղացիները մեղադրում են հրշեջներին

«Եթե մի 2 տարուց այստեղ լիժա չքշես, ամոթ ինձ: Միտումնավոր վառեցին Բյուրականի անտառը: Ինչ-որ մեկին պետք էր, որ այս տարածքը Ծաղկաձոր կամ նման մի վայր սարքվեր»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի անտառների հովիվներից մեկը, որը խնդրեց իրեն չլուսանկարել եւ անունը չհրապարակել:

Բյուրականի անտառներում սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի օջախները դեպքից 7 օր անց դեռեւս լիարժեք չեն մարել: Սեպտեմբերի 10-ին Բյուրականի հովիվներից մեկը նկատել էր 3 ծխացող օջախ, դիմել հրշեջ աշխատակիցներին եւ նրանց հետ միասին մարել, որ քամին նոր կրակ չբոցավառի: NEWS.am-ի թղթակցի այցի պահին, հովիվը կովերի հետ պտտվում էր անտառի շուրջը: Դժգոհում է, որ իր կովերը սոված են մնում, արոտավայրեր գրեթե չկան, հրդերը մեծ տարածքներ է այրել:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արմեն Ամիրջանյանը ԱԻՆ-ի աշխատակիցների հետ միասին դեռեւս անտառում տեղակայված շտաբում են. սպասում են կրակի օջախների վերջնական մարմանը:

«Անտառում բռնկված հրդերը գրեթե ամբողջությամբ մարել ենք: Վտանգ ներկայացնող օջախներ չկան: Դեռեւս հսկում ենք, որ անհրաժեշտ պահին հասնենք եւ մարենք կրակը: Մեծ թվով ԱԻՆ աշխատակիցներ եւ տեխնիկա աշխատեց հրդեհաշիջման աշխատանքներում: Այսօր էլ 3 ծխացող օջախներ մարեցինք: Առավել ուշադրություն ենք դարձնում ծխացող օջախներին, այդ պատճառով 4 մարտական հաշվարկ դեռ անտառում տեղակայված մեր շտաբում է:

Հրդեհի մարման աշխատանքներում մեզ շատ օգնեցին թե գյուղացիները եւ անտառտնտեսությունը: Համատեղ ուժերով պայքարեցինք կրակի դեմ, որպեսզի այն ավելի մեծ տարածքներ չգրավի:

Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն եւ մենք չենք կարող հստակ ասել, թե մարդկային գործոն կա՞, թե ոչ: Նաեւ հստակ չենք կարող ասել, թե քանի հա տարածք է այրվել: Գուցե ժողովուրդն ասում է 100 հա, մեկն ավելի շատ կարող է ասել, իրականում ավելի քիչ լինել: Բայց մինչեւ ուսումնասիրություններ չկատարվի, հստակ ոչինչ ասել չենք կարող»,- ասաց Արմեն Ամիրջանյանը:

Բյուրականի անտառապետ Մարատ Հովհակիմյանը հրդեհի առաջացման պատճառ նշում է արեւի ճառագայիթների անդրադարձումից ապակու միջոցով ստեղված կրակը:

«Վարկածները տարբեր են: Հրդեհն անզգուշության պատճառ է: Մարդկային գործոն գուցե կա, անփութության պատճառով առաջացած կրակը: Գուցե ընկած ապակուց է կրակ տվել: Բայց միտումնավոր հնարավոր չէ անտառը հրդեհել»,- նշեց Մարատ Հովհաննիսյանը:

Բյուրականի հովիվներից մեկը, որն անմիջապես մասնակից է եղել հրդեհաշիջման աշխատանքներին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ԱԻՆ-ի հրշեջները սրտացավությամբ չէին հանգցնում կրակը եւ ջուր չէին լցնում այնքան ժամանակ, մինչեւ հրաման չլիներ:

«Ես ինքս եմ դույլերով, տերեւներով մարել կրակը: Սրանք իմ տարածքներն են, իմ կովերն այստեղ են արածում: Այստեղ միտումնավորություն կա, անտառը միտումնավոր վառեցին: Կրակը վայրկյան առ վայրկյան ավելի էր տարածվում, իսկ հրշեջները, ջրի խողովակները հատակին գցած, կանգնած նայում էին, ոչ ոք տեղից չէր շարժվում: Ես, գյուղի տեր հայրը, մի խումբ գյուղացիներ, կամավորներ կյանքի գնով մարում էինք: Մոտենում,հարցնում էի՝ ինչո՞ւ ես կանգնած նայում, խողովակդ մոտեցրու, ջուրը միացրու, ասում էր՝ հրաման չկա...

Ես իմ կարծիքն եմ ասում՝ այս անտառը միտումնավոր հրդեհեցին. եթե երկու տարուց այստեղ լիժա չքշես, ամոթ ինձ... »,- սրտնեղեց հովիվը:

Բյուրականի գյուղացիներն էլ դժգոհեցին ԱԻՆ հրշեջների աշխատանքից: Բյուրականցի Գարսեւան Գեւորգյանի խոսքով հրշեջները հրաժարվել են հրշեջ մեքենաները անտառ բարձրանալ:

«Միտումնավոր չեն վառել: Հնարավոր չի: Մենք մեր գյուղում ոչ ոքի չենք կասկածում: Բայց հրշեջները չէին ուզում կրակը մարել: Այդ կրակը հնարավոր էր մեկ օրում հանգցնել: Այնքան վատ ու դանդաղ աշխատեցին, թողեցին մեկ շաբաթը մեր անտառը վառվեց: Մարդու լաց է գալիս: Սա մեր հաց ու ջուրն էր: Մենք ապրում էինք այս անտառով: Երեւանից ջահել տղերք էին գալիս, ես իմ ավտոյով տանում էի անտառ, իսկ հրշեջ մեքենաները, ԱԻՆ-ի աշխատակիցները չէին քշում անտառ: Ասում էին՝ ափսոս ա մեքենան, ճանապարհը լավը չի: Չէ՞ին կարող վերտալյոտով ջուր լցնել, մարել: Վերտալյոտով գնում են Ալագյազ՝ խաշ ուտելու, բայց անտառի հրդեհը մարելու համար վերտալյոտ չեն հանում...Ափսոս էր մեր անտառը, մեր ապրուստի միջոցը վառվեց, մեր տունը վառվեց: Մեր կովերին պետք է կապենք, տեղ չկա արածելու, արոտավայր չկա: Անտառից բանջար, ալոճ, մասուր էինք բերում, տանում քաղաք ծախում, մի երկու կոպեկ փող առնում, ապրում: Հիմա անտառում մնացել են սեւ քարեր: 10-15 տարի պետք է, որ անտառը վերականգնվի... ամեն ինչ պրծավ... գյուղացիներն էլ կգնան Բյուրականից: Մենք նույնիսկ չգիտենք՝ քանի հա տարածք է վառվել. մեզ չեն ասում, ինչի՞ չեն ասում, ինչի՞ են պահում... Մեքենաները ինչի նորմալ գործի չդրեցին... Գյուղացու մասին, Բյուրականի մասին ոչ ոք չի մտածում: Էլ անտառ չունենք»,- պատմեց Գարսեւան Գեւորգյանը:

ԱԻՆ գնդապետ Արմեն Ամիրջանյանը գյուղացիների եւ հովվի մեղադրանքները հերքեց:

«Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Հրդեհաշիջումն իրականացվում է ոչ թե առանձին հրամանով, այլ անմիջապես: Կա հրդեհ, հրշեջները չեն սպասում հրամանին, անմիջապես մեքենաներով հասնում են դեպքի վայր եւ մարում կրակը:

Ինչ վերաբերում է այդ տեղեկություններին, անտրամաբանական է, հնարավոր չէ նման բան: Գյուղացիներից մեզ օգնել է շատ ստվար զանգված: Կարեւորն այն է, որ այժմ ոչ մի վտանգ չկա»,- գյուղացիների մեղադրանքներին արձագանքեց գնդապետ Ամիրջանյանը:

NEWS.am