Կանանց ծեծկռտուք Երեւանի կենտրոնում. մեկի քիթն է կոտրվել, մյուսի մատը
Երեւանում, սեպտեմբերի 7-ին, կանանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում միմյանց հետ վիճաբանել, այնուհետեւ հարվածներ են հասցրել 33-ամյա Լիլիթ Հ-ն եւ 34-ամյա Իզաբելլա Մ-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ծեծկռտուքի հետեւանքով Լիլիթ Հ.-ն քթի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ, իսկ Իզաբելլա Մ.-ն ձախ դաստակի 4-րդ մատի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել են «Արամյանց» բժշկական կենտրոն:
Կանանցից մեկն աշխատում է Vip ավտոդպրոց ՍՊԸ-ում որպես մենեջեր:

















































