«Մի կաթիլ մեղրի պատմությունը». գնդակի համար սկսված վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Արտաշատ քաղաքում գնդակի պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Նախաքննությամբ պարզվել է, որ անչափահաս Նորիկը հունիսին գնդակը պատահաբար գցել է հարեւանի ցանկապատված բակ: Նա խնդրել է հարեւանին վերադարձնել գնդակը, սակայն վերջինս վրդովվել է եւ հայհոյել, սկսել են վիճել եւ Նորիկը դանակահարել է նրան:
Նորիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

















































