Վրաստանի իշխանությունները թույլ են տալիս Սաակաշվիլիի տեղափոխումը զինվորական հոսպիտալ
Վրաստանի իշխանությունները թույլ են տալիս երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որը գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Առաջարկում ենք նրան տեղափոխել ՊՆ Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ։ Դա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու կյանքը առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,- ասել է Բրեգաձեն։
Նա հավելել է, որ տեղափոխության որոշումը պետք է կայացնի անձամբ Սաակաշվիլին։ Նա նաեւ նախազգուշացրել է, որ «ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում», որը կարող է խանգարել տեղափոխման ընթացակարգին կամ բուժանձնակազմի աշխատանքին, Սաակաշվիլիին անմիջապես կվերադարձնեն բանտային հիվանդանոց։
Նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 49-րդ օրը, Սահակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում կորցրել էր գիտակցությունը, որից հետո տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։
Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմենի հովանու ներքո ստեղծված բժիշկ-փորձագետների խումբը հայտարարել է, որ երկարատեւ հացադուլի պատճառով Սահակաշվիլիի մոտ լուրջ բարդություններ են սկսվել, եւ հիվանդը կարող է կոմայի մեջ ընկնել։ Նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են արել Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել բարձր տեխնոլոգիական բազմապրոֆիլային հիվանդանոց՝ ուղեղի հետազոտության համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը