Վրաստանի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի 2 հայ թեկնածու է առաջադրել
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կողմնորոշվել է Նինոծմինդայի եւ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուների հարցում, նրանց շարքում երկու հայ կա, հաղորդում է Jnews.ge-ն:
Իշխող կուսակցությունը արդեն կողմնորոշվել է քաղաքապետի թեկնածուների հարցում Վրաստանի 9 շրջաններում եւ Թբիլիսիում: «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների 2017 թվականի ընտրություններին մասնակցում է քաղաքապետերի 61 թեկանածուներով:
Սամցխե-Ջավախքում «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կներկայացնեն 6 թեկնածուներ: Կուսակցությունը Բորժմիում քաղաքապետի թեկանածու է առաջադրել Լեւան Լիբարտիային, Ադիգենում՝ Զաքարիա Էնդելաձեին, Ասպինձայում՝ Ռոստոմ Մագրակվելիձեին, Ախալցիխեում՝ Զազա Մելիքիձեին, Նինոծմինդայում՝ Անիվարդ Մոսոյանին, Ախալքալաքում՝ Յուրիկ Ունանյանին:
Քաղաքապետերի 61 թեկնածուներից ընդամենը երկուսն են կին, Թինանեթիում՝ Լելա Կիտեշաշվիլին եւ Նինոծմինդայում՝ Անիվարդ Մոսոյանը:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ տեղական օրենդիր մարմինների (սակրեբուլո) պատգամավորների ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 21-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին