Վրաստանի համալսարաններում ուսանող հայերի համար վրացերեն-հայերեն զրուցարաններ են տպագրվել
Վրաստանի պետական համալսարաններում բարձրագույն կրթություն ստացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար տպագրվել է վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ, հաղորդում է Jnews.ge-ն:
Նախաձեռնության նպատակն է աջակցել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրին, որը գործում է սկսած 2010-2011 ուսումնական տարվանից։
Զրուցարանի հեղինակներից, գրքի կազմող Թեա Քամուշաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ գրքերն ուղղություն ցույց կտան ուսանողներին առօրյա կյանքում՝ ինչպես գտնել բնակարան, առևտուր անել կամ կրթական թեմաներով զրուցել վրացերենով, զրուցարանն ընդգրկում է ինչպես կենցաղային, այնպես էլ ակադեմիական երկխոսություններ:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խնդիրների պատճառով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հատկապես երիտասարդները, հանրության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն, տեղեկատվատական մեկուսացման մեջ են»,-նշված է ծրագրի նախաբանում:
«Մեսաուբրե.ջի» – «Զրուցիր ինձ հետ.ջի» նախաձեռնության հեղինակն է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նինո Քամուշաձեն, ծրագիրն իրականացվել է ուսանողական դրամաշնորհի շրջանակներում, ֆինանսավորվել ԹՊՀ-ի կողմից:
Հետագայում, լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում գրքերի հեղինակները նախատեսում են ինտերնետային հարթակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն նմանատիպ զրուցարաններ, կլինի նաև դրանց աուդիո տարբերակները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին