Էրդողանն անդրադարձել է ԵՄ հետ խնդիրներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ խոսել է ԵՄ հետ ունեցած իր խնդիրների մասին: Թուրքիայի նախագահը, ինչպես հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը, հայտարարել է, որ համաեվրոպական ընտանիքի ղեկավարները իրենց դիսկոմֆորտի մեջ են զգում՝ տեսնելով, թե որքան զարգանում եւ առաջադիմում է Թուրքիան: Հետաքրքրականն այն է, որ Էրդողանը նման հայտարարություն անում է այն ժամանակ, երբ իր կողմից ղեկավարվող երկիրը Մարդու իրավունքների ոլորտում լրջագույն խնդիրներ ունի, սրընթաց կերպով գնում է դեպի բռնապետություն եւ փորձում է վերականգնել մահապատիժը:
Նշենք, որ վերջին շրջանում հատկապես լարվել էին Անկարա-Բեռլին հարաբերությունները՝ կապված Գերմանիայի մի շարք քաղաքացիների՝ թուրքական իշխանությունների կողմից ձերբակալման փաստի հետ: Լրագրողների հետ Ստամբուլում ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը խոսել է իր երկրի տնտեսական նվաճումների մասին՝ նշելով, որ ներկայիս Թուրքիան այն երկիրը չէ, ինչ 15 տարի առաջ էր, եւ առաջիկայում էլ մինչեւ 2023 թվականը նախատեսվում են մի շարք կարեւորագույն ծրագրեր իրականացնել, որոնք երկիրը նոր մակարդակի կբարձրացնեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին