Երեւանում կրկին բանկոմատ են թալանել
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 05:16-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապոտություն փողոցի բանկոմատը փորձում են թալանել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը քննիչի հետ:
Պարզվել է, որ բանկոմատը ոչ թե փորձում են թալանել, այլ արդեն իսկ թալանել են: Ըստ Shamshyan.com-ի՝ բանկոմատից «կիսլորոդի» եւ գազի միջոցով պայթեցնելու եղանակով հափշտակվել է 3 մլն 300 հազար դրամ:
Սա արդեն հերթական դեպքն է, երբ Երեւանում բանկոմատ են թալանում: որքան Հայաստանում ուժեղանում է ամենաթողության մթնոլորտը, որքան մեծանում է անարդարության զգացումը եւ որքան նվազում են արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղերը, այնքան աճում են այսպիսի գողություններն ու կողուպուտները:
Top-News.am

















































