Դատարանը Սահակաշվիլիին թույլատրել է բանտում օգտվել հեռախոսից
Չորեքշաբթի օրը կայացած նիստում Թբիլիսիի քաղաքային դատարանը չեղյալ է համարել կալանքը որպես խափանման միջոց, որն ընտրվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքը դաժանորեն ցրելու գործով, ինչը նրան բանտում հեռախոսից օգտվելու իրավունք է տալիս։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։
«Դատարանը վերացրել է Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ 2007 թվականի նոյեմբերի 7-ի գործով որպես խափանման միջոց ընտրված կալանքը։ Սա նշանակում է, որ այժմ նա կկարողանա հեռախոսից օգտվել բանտում»,- ասել է Սաձագլիշվիլին։
Փաստաբանը պարզաբանել է, որ քանի որ Սահակաշվիլին արդեն Վրաստանում է եւ պատիժ է կրում բանտում, կալանքի ձեւով խափանման միջոցը կորցրել է իր իմաստը։ Վրացական օրենսդրության համաձայն, եթե անձը գտնվում է հետաքննության մեջ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա իրավունք չունի հեռախոսազանգեր կատարել՝ վկաների վրա ճնշում չգործադրելու համար։
Թբիլիսիի դատարանը չորեքշաբթի նիստ է անցկացրել՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը բռնությամբ ցրելու գործով։ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հրաժարվել է Սահակաշվիլիին դատարան տանել՝ վախենալով դատարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցերից, ինչպես նաեւ նրա առողջության հետ կապված ռիսկերից։ Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...