Exclusive. «Ֆիլմը կստիպի հուզվել թե՛ հայերին, թե՛ թուրքերին»
Վերջին օրերին համացանցի բուռն քննարկումների կիզակետում հայտնված այս նախագծի շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Իսկուհի Բալջյանի հետ, որը մեզ պատմել է, թե ինչպես է համաձայնվել նկարահանվել այս նախագծում, ինչ ակնկալիքներ ունի եւ ինչով է զբաղվում առհասարակ:
21-ամյա Իսկուհին ծնվել է Հայաստանում. փոքր տարիքում տեղափոխվել է Ռուսաստան: Այժմ Իսկուհին ուսանողուհի է, ավարտել է Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսության դպրոցի դերասանական վարպետություն բաժինը:
Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է քասթինգի ղեկավարից, որից հետո նրա մասնակցությունը հաստատել են ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը.
«Նախեւառաջ՝ այս ֆիլմը սիրո մասին է: Այն ցույց է տալիս, թե ինչպես են անցյալի իրադարձությունները ցավ պատճառում երկու երկրների ներկայացուցիչներին: Ինձ առաջնահերթ շատ է տպավորել ֆիլմի սցենարը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով.
«Ես ֆիլմում միակ հայուհին եմ, մնացած դերերում թուրք դերասաններ են նկարահանվել»:
Իսկուհուց հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արձագանքներ է այս նախագիծը ստանում Թուրքիայում.
«Սկզբում ինչպես թուրքերն, այնպես էլ հայերը, խուսափում էին մեկնաբանություններ անելուց: Կարծում եմ՝ դա նորմալ է, քանի որ սա շատ նուրբ թեմա է: Բայց ֆիլմի փակ դիտումից հետո դրա հանդեպ հետաքրքրությունն ավելացավ: Մամուլը սկսեց գրել դրա մասին: Հուսով եմ՝ պրեմիերայից հետո այդ հետաքրքրությունն ավելի կմեծանա. մեզ համար ամենից կարեւորը հանդիսատեսի քննադատությունն է: Որպես դերասանուհի, իհարկե, ցանկանում եմ, որ այս ֆիլմը ցուցադրվի Հայաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանում: Դա արդեն ֆիլմի արտադրողներից եւ հեռուստստեսային ալիքներից է կախված»:
Ինչ վերաբերում է ֆիլմի պրեմիերային, Իսկուհին նշում է՝ դրական արդյունք է ակնկալում.
«Կարծում եմ՝ ֆիլմը կստիպի հուզվել թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Իսկ եթե այս երկու երկրների ներկայացուցիների մոտ միեւնույն տեսարանը կարող է հուզմունք առաջացնել, ուրեմն դեռեւս երջանիկ ապագայի հույս ունենք»,-ասում է դերասանուհին, որը վերջին անգամ Հայաստանում եղել է 4 տարի առաջ, սակայն հուսով է՝ մյուս տարի ամռանը կհաջողվի լինել հայրենիքում:
Սյունե Առաքելյան
NEWS.am STYLE


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով