Ավելի քան 40 երկրներ պարտավորություն են ստանձնել՝ կրճատել ածխի օգտագործումը
Ավելի քան 40 երկրներ կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի (COP26) ընթացքում հռչակագիր են ստորագրել նոր ածխաէլեկտրակայանների ֆինանսավորումը կրճատելու, ինչպես նաեւ գոյություն ունեցող կայանները փակելու վերաբերյալ՝ զարգացած երկրներում 2030-ական թվականներին, զարգացող երկրներում՝ 2040-ական թվականներին։
Ստորագրող երկրների թվի մեջ մտնում են ածխի այնպիսի խոշոր սպառողներ, ինչպիսիք են՝ Լեհաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան եւ Չիլին: Միեւնույն ժամանակ համաձայնագրին դեռ չեն մասնակցում ածխի խոշորագույն սպառողները՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ավստրալիան, վկայում է խորհրդաժողովի կայքում զետեղված տեղեկատվությունը:
Համաձայնագիրը վերաբերում է այն ածխաէլեկտրակայաններին, որոնցում չեն կիրառվում ածխաթթու գազի արտանետումները հավաքող տեխնոլոգիաներ:
Մեծ Բրիտանիան՝ խորհրդաժողովն ընդունող երկիրը, ածխի օգտագործումը կրճատելու հարցը կենտրոնականներից մեկն է դարձրել խորհրդաժողովին նախապատրաստվելու ընթացքում: Ածխի այրումը համարվում է ջերմոցային գազերի կարեւորագույն աղբյուրն աշխարհում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը