Սաակաշվիլի. Ոչ մի սնունդ չեմ ընդունում եւ հիմա էլ հրաժարվել եմ վիտամիններից
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հերքել է արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեի խոսքերը, թե դադարեցրել է հացադուլը, եւ հայտարարել է, որ հրաժարվում է բժիշկների նշանակած վիտամինների ընդունումից, գրում է Sputnik Грузия-ն։ https://sputnik-georgia.ru/
Սաակաշվիլին հացադուլի մեջ է արդեն 37-րդ օրը։ Նախօրեին Վրաստանի արդարադատության նախարարը հայտարարել էր, թե նախկին նախագահը սնունդ է ընդունում ապուրների եւ հյութերի տեսքով։ Այս տեղեկությունն արդեն հերքել են նախկին նախագահի փաստաբանները։
«Հոկտեմբերի 30-ից հետո ես իսկապես մի քանի շիշ բնական հյութ եմ ընդունել բանտի բժշկի խորհրդով, եւ դա մտնում էր հացադուլի արձանագրության մեջ, բայց ոչ մի սնունդ ես չեմ ընդունում՝ չնայած կոնսիլիումի անդամների եւ տեղի բժիշկների համոզելուն։ Այն, ինչ ես ընդունում եմ, արձանագրվում է ակտում, որը ես ստորագրում եմ։ Այսօր առավոտյան, շահարկումներից խուսափելու համար, ես հրաժարվել եմ նաեւ թե՛ հյութից, թե՛ հանքային ջրերից, թե՛ վիտամիններից, որոնք ծառայում էին կենսական պարամետրերի պահպանմանը»,- ասվում է Սաակաշվիլու ուղերձում։
Նախկին նախագահը նշում է, որ հասկանում է, որ այդ որոշմանը հետեւելու է առողջության վատացումը, բայց որոշումը չի փոխի։
Միեւնույն ժամանակ, Սաակաշվիլին պատասխանել է նաեւ ստամոքսի վիրահատության մասին հարցին։
«Վերջին անգամ ենթարկվել եմ ստամոքսի վիրաբուժական միջամտության (եւ դա ստամոքսի մասնահատում չէր) հինգ տարի առաջ, եւ հիմա կարող եմ հանգիստ ուտել ու ախորժակից չեմ բողոքում»,- ասվում է ուղերձում։
Միխայիլ Սաակաշվիլին, որը հեռակա հայրենիքում դատապարտվել էր պաշտոնեական հանցագործությունների համար երկրի նախագահ եղած ժամանակ, ծածուկ եկել էր Վրաստան սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է Թբիլիսիում։ Նույն օրը նա հացադուլ է հայտարարել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած