Հունաստանում մեկ օրում 147 450 եվրո տուգանք է գրվել Covid-ի կանխարգելման միջոցները խախտելու համար
Հունաստանում մեկ օրում 147 450 եվրո ընդհանուր գումարով տուգանք է գրվել Covid-ի կանխարգելման միջոցները խախտելու համար, տեղեկացնում է Kathimerini-ն՝ հղում կատարելով Թափանցիկության Ազգային վարչությանը։
Կանոնների խախտման համար հրամայվել է ժամանակավորապես փակել ութ ձեռնարկություն։
Հիմնական խախտումներն էին դիմակներ չկրելը փակ տարածությունում, սոցիալական հեռավորություն չպահելը, կարանտինի խախտումը եւ այցելուներին հանրային սննդի վայրեր եւ գիշերային ակումբներ թույլատրելը առանց պատվաստման վկայականների պահանջի։
Աթենքում ոստիկանությունը կարգադրել է փակել երկու խանութ յոթ օրով եւ դրանց տերերին տուգանել է 4000-ական եվրո։ Covid-ի դեմ պատվաստման մասին անհրաժեշտ վկայականներ կամ արդեն հիվանդանալու մասին փաստաթղթեր չունեցող այցելուները տուգանվել են 300-ական եվրո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը