Ամուլսարի ոսկու հանքը շահագործող ընկերությունը արտոնություն է ստացել
Ամուլսարի ոսկու հանքը կառավարող «Լիդիան Արմենիա» ընկերության ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի վճարման արտոնություններ է ստացել։ Համապատասխան որոշումը կայացվել է սեպտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստում։
Ամուլսարի հանքում ընկերությունը պատրաստվում է 2 մլն ունցիա ոսկի եւ 3 մլն ունցիա արծաթ (1 ունցիան 31․1 գրամ է) արդյունահանել։ Ընկերությունը պատրաստվում է շուրջ 180 մլրդ դրամ (մոտ 400 մլն դոլար) ներդնել։ Առաջին փուլում ծրագրվում է 23․4 մլրդ դրամ ներդնել, երկրորդում՝ 4․2։
«Լիդիան Արմենիա»-ն միջազգային Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է։

















































