Հայաստանի սահմանամերձ գյուղերի արտոնությունները կերկարաձգեն մինչեւ 2021 թվականը
Հայաստանի սահմանամերձ գյուղերի արտոնությունները կերկարաձգեն 2018-ից մինչեւ 2021 թվականը։ «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել սեպտեմբերի 7-ին՝ Կառավարության նիստում։
37 բնակավայրերի բնակիչները գազի 50–տոկոսանոց (տարեկան 360 խ/մ–ի սահմաններում) եւ էլեկտրաէներգիայի՝ մինչեւ 1440 կՎտ/ժ փոխհատուցում են ստանում։ Ընդ որում, տնային տնտեսությունները, որոնք գազիֆիկացված չեն, իսկ այդպիսիք մոտ 7 հազարն են, էլեկտրաէներգիայի լրացուցիչ սուբսիդավորում կստանան բնական գազի 1850 խ/մ–ի սակագնի չափով։ Այս շրջանների բնակիչները նաեւ ոռոգման ջրի 50-տոկոսանոց սուբսիդավորում կստանան։ Կփոխհատուցվեն նաեւ անմիջականորեն հակառակորդի կրակի տակ գտնվող հողահարկն ու գույքահարկը։
Նշենք, որ այս 37 բնակավայրերում 56 հազար մարդ է ապրում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում