Գերմանիան արձագանքել է Էրդողանի՝ դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին հանձնարարությանը
Գերմանիայի ԱԳՆ-ում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով նա տասը երկրների դեսպաններին համարել է պերսոնա նոն գրատա, հաղորդում է «Գազետա.Ռու»-ն՝ հղում անելով Zeit-ին:
ԱԳՆ-ում նշել են, որ խորհրդակցություններ կանցկացնեն ինը մյուս երկրների հետ, որոնց առնչվել է այդ սահմանափակումը:
Ավելի վաղ Էրդողանը հանձնարարաել էր Թուրքիայի ԱԳՆ-ին պերսոնա նոն գրատա հայտարարել տասը երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանին:
Այդ որոշման պատճառն է դիվանագետների կոչն ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Քավալային: Այնուհետեւ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին եւ հիշեցրել նրանց դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան պահպանելու մասին:
Օսման Քավալան իրավապաշտպան է եւ Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիր, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նախագծերը, հաճախ ունի միջազգային ուղղվածություն, օրինակ, թուրք եւ հայ բնակչության միջեւ հաշտեցում եւ քրդական հարցի խաղաղ լուծում: 2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանն արդարացրել էր նրան 2013 թվականին Ստամբուլում կառավարությունը տապալելու փորձում բողոքի ցույցերին մասնակցության մեղադրանքով: Սակայն Ստամբուլի դատախազությունը նույն օրը նրան ձերբակալելու նոր հրաման էր դուրս գրել՝ կասկածելով նրան 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ ներգրավվածության մեջ: Էրդողանն անվանել է Քավալայի գործը «ահաբեկչության օջախ»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը