Ստվերային որոշակի երեւույթներ են տեղի ունենում. Սեյրան Օհանյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին
Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի վիճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոններ բախումները մեր տարածաշրջանում, նաեւ տարածաշրջանային խաղացողների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք այս դժվարին իրավիճակում:
Այս մեկ տարում ճշգրիտ գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին եւ դա է, որ անորոշություն է բերում եւ Հայաստանի, եւ Արցախի հեռանկարի համար: Մեզ համար ակնհայտ են պատերազմի եւ պատճառները, եւ հետեւանքները, բայց ցավալի է երեւույթը, որ շարունակական է դարձել Հայաստանի ու Արցախի համար պարտությունների շարանը: Այս ամենը բերում է նրան, որ ակնհայտ ու ստվերային որոշակի երեւույթներ են տեղի ունենում, որոնք կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք գործում են «Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով: Սեյրան Օհանյանը հավելեց, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով