Ռուբեն Հայրապետյանը խնդիր է դրել պատգամավոր Արման Սահակյանից խլել մարզադաշտերը
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խնդիր է դրել ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանից խլել նրա տնօրինմանը հանձնված ֆուտբոլային մարզադաշտերը:
Հայրապետյանը ՀՖՖ Գործկոմի երեք անդամների մասնակցությամբ հանձնաժողով է ստեղծել, որն արդեն մեկ անգամ այցելել է Գյումրի եւ ուսումնասիրել մարզադաշտերի խոտածածկի վիճակը: Այսօր հանձնաժողովը երկրորդ այցը կկատարի Գյումրի, եւ եթե պարզվի, որ մարզադաշտերի վիճակը իսկապես անբավարար է, ապա Գործկոմի նիստում կարող է որոշում կայացվել այդ մարզադաշտերը «Շիրակ» ֆուտբոլային ակումբից հետ վերցնելու մասին:
Հիշեցնենք, որ ապրիլին Արման Սահակյանը հեռացվեց ՀՖՖ Գործկոմի կազմից, քանի որ Ռուբեն Հայրապետյանը կասկածում է, որ նա ՀՖՖ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ