Ո՞վ կարող է բացառել, որ Բյուրականի անտառի հրդեհը հանքարդյունաբերողները չեն
Ո՞վ կարող է բացառել, որ Բյուրականի անտառի հրդեհը հանքարդյունաբերողները չեն: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Հայաստանի բնապահպանական ճակատը»:
Նախաձեռնության հայտարարությունում ասվում է.
«Ինչպես գիտեք, Բյուրականից վեր գտնվող անտառներում այս օրերին հրդեհ է, որը դեռ չի մարվել: Դեռևս օգոստոսի 14-ին ՀՀ Բնապահպանության նախարարություն ֆբ-յան էջում օգտատերերից մեկը ահազանգ էր արել այն մասին, որ օգոստոսի 13-ին անտառի անմիջապես ներքևում գտնվող քարի հանքի կողքի ծառերն այրվում են (կարմիրով շրջանակի հատվածում), իսկ հանքը աստիճանաբար ընդլայնվում է՝ մոտենալով անտառին: Բն. նախարարությանը հորդորվել էր ստուգումներ անել այս առթիվ, սակայն որևէ արձագանք չեղավ: Եվ ահա այսօր այրվում են անտառները, և ո՞վ կարող է բացառել, որ հանքաստան Հայաստանում անտառի հրդեհի պատճառը հանքարդյունահանողները չեն, հատկապես, որ այս անտառները բավականին անմատչելի են քաղաքացիների հանգստի կազմակերպման տեսանկյունից:
Նկարում անտառն է և կարմիրով նշված է հանքի տարածքը»:

















































