Հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում․ ինչո՞ւ նա չի ընդունել Պուտինի առաջարկը․ Շարմազանով
Հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում․ ինչո՞ւ նա չի ընդունել Պուտինի առաջարկը․ Շարմազանով
Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է Էդուարդ Շարմազանովը։
«Ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։
Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է «5 ???? 2» տարբերակին։
Այսինքն՝ հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։
Ավելին. հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր, որ պատերազմը դեպի պարտություն է գնում։
Ու այսքանից հետո նա մերժել է պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։
Ո՞րն էր շարժառիթը։
Սա քաոսայն կառավարման,թե՞ դավադրության արդյունք էր։
Եվս մեկ անգամ պնդում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։
Հ.Գ. Հիշեցնեմ,որ հոկտեմբերի 12-ին ինքս եմ առաջարկել ապագա կապիտուլյացիայի սիմվոլին,որ դիմի եւ խնդրի մեր ռազմավարական դաշնակցին,որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»,-գրել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...