ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին
Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։ Վրաստանի պաշտպանության նախարարը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը համագործակցության միջպետական հուշագիր են ստորագրել:
«Այս նախաձեռնությունը կենտրոնական կդառնա մի կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության և, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության ուժերի միջև համագործակցության համար: Նախաձեռնությունը իսկապես նոր փուլ է բերում մեր երկրների միջև անվտшնգության երկկողմ համագործակցության մեջ», ասել է Օստինը։
Պատասխանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչապի նախաձեռնությանն Օսթինն ասել է.
«Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը, Ռուսաստանը, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրшդшդшրի մասին պայմանագիրը», – ասել է Օսթինը:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ -ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հաստատուն է եւ անփոփոխ:
Սա ինչ է նշանակում։
1. Ֆիքսենք, որ հուշագիրը ստորագրել է ԱՄՆ-ն, այլ ոչ թե ՆԱՏՈ-ն ու ԱՄՆ է հանդես գալիս, որպես Վրաստանի անվտանգության երաշխավոր ու հնարավոր է, որ շուտով լսենք ամերիկյան ռազմական հենակետի ստեղծման մասին։
2. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած "3+3" ֆորմատին, ցույց տալով, որ խանգարելու է Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը։
3. Ըստ էության ԱՄՆ-ն Թուրքիային էլ չի դիտարկում որպես Կովկասում իր կողմից «այող», այլ «անձամբ» է ներկայանում։
4. Կովկասում խաղը գնում է ապագա կոմունիկացիաների վերահսկման շուրջը եւ Ռուսաստանը հավակնում է Հայաստանով անցնող կոմունիկացիաները վերահսկել։ Փաստորեն Ամերիկան հայտ է ներկայացնում Վրաստանով անցնող կոմունիկացիաների վերահսկման համար, շրջանցելով Թուրքիայի հավակնությունները։
5. Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթանալիք բանակցությունների վճռորոշ են լինելու Կովկասի ճակատագրի համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...