Լավագուն սարքավորումները առաքվելուց առաջ ստուգվել են. ամերիկահայ բարերարն անդրադարձել է Հայաստանին նվիրաբերված բժշկական սարքավորումներին
«Դուք եղեք դատավոր: Մենք տրամադրել ենք այս լայնածավալ բժշկական օգնությունը, որ օգնենք մեր երկրին եւ մեր ժողովրդին»,-«Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանին նվիրաբերված բժշկական սարքավորումների վերաբերյալ։
«Մենք նույնիսկ հայրենասիրական երգով գեղեցիկ տեսահոլովակ պատրաստեցինք, քանի որ շատ ոգևորված էինք Հայաստանին օգնելու հարցում։ Մեր կենսաբժշկական բաժնի ինժեներները յուրաքանչյուր ապրանք առաքվելուց առաջ ստուգել և հաստատվել է, որ դրանք ինչ վիճակում էին գտնվում և հարմար էին հիվանդանոցներում օգտագործելու համար։ Եթե դա լավ է ամերիկյան հիվանդանոցների համար, լավագույնն է աշխարհում, ապա լավագույնն է ամենուր՝ ներառյալ Հայաստանում»,- գրել է Սարիանն ու հրապարակել Հայաստան առաքված սարքավորումների տեսանյութը։
Սարիանը նաև օրեր առաջ հայտնել էր, որ երկու տարում ուղարկել է 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Տեղեկացել էր, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար տրամադրել էին Հայաստանին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել