Արման Միքայելյանն ու Հրայր Սիմոնյանն առաջատարների թվում են
Երեւան օփեն շախմատային միջազգային մրցաշարում կայացան չորրորդ մրցափուլի խաղերը: Առաջատարներից Հայաստանը ներկայացնող Արման Միքայելյանը սպիտակներով հաղթանակ տարավ հնդիկ Գուկեշ Դի նկատմամբ եւ վաստակեց չորս միավոր:
Արթուր Դավթյանը միավորը կիսեց վրաց Լեւան Փանցուլայայի հետ, իսկ Հրայր Սիմոնյանը սեւերով հաղթեց բելառուս Միխայիլ Նիկիտենկոյի նկատմամբ՝ վաստակելով 3,5 միավոր:
Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց պարսիկ Աբդուլռեզայի հետ, իսկ Աշոտ Նադանյանը պարտվեց Վիտալի Սիվուկին:
Չորս տուրից հետո մրցաշարի առաջատարները երեքն են՝ ռուսաստանցի Կլիմենտի Սիչեւը, հայաստանցի Արման Միքայելյանը եւ հնդիկ Դաղլի Արաշը:
3,5 միավոր ունի վեց շախմատիստ, որոնց թվում է նաեւ Հրայր Սիմոնյանը:
Հինգերորդ տուրի խաղերը կկայանան այսօր:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը